Արմեն Աշոտյանը կալանավորվեց
ԻրավունքՀակակոռոպցիոն դատարանն այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են երեկ՝ հունիսի 15-ին: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: