Քամու ուժգնացում, անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ է սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
ՀայաստանԵրևանի առանձին հատվածներում այսօր, հունիսի 17-ի, 20-ի և 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 16-21-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։