Ռուսաստանը «Կալիբր» և «Կինժալ» հրթիռներով հարձակում է գործել Կիևի վրա (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուսաստանը «Կալիբր» և «Կինժալ» հրթիռներով մոտ 10 ժամ շարունակ հրետակոծել է Կիևը։ Կիևի վրա խոշոր հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 հրթիռ՝ 6 «Կալիբր» և 6 «Կինժալ»: Հակաօդային պաշտպանությունը նաև «վար է բերել» երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
«Մոտ 10 ժամ հարձակվել են տարբեր տիպի հրթիռներով։ Նախնական տվյալներով՝ այժմ Սև ծովից նավերից հաջողությամբ խոցել են 6 «Կալիբր» հրթիռներ, ինչպես նաև 6 «Խ-47 Կինժալ» հրթիռներ»,-ասել է նա։
«Ռուսական քարոզչությունը լավ արմատացած է տվյալ մայրցամաքի տեղեկատվական տարածքում: Կարծում եմ, որ նրանք իրենց աչքերով կտեսնեն, թե ինչպես է դա տեղի ունենում»,- հավելել է նա:
Բացի այդ, ռազմաօդային ուժերի տվյալներով, խոցվել է նաև երկու հետախուզական անօդաչու թռչող սարք։