Դատավորին աշխատանքից ազատել են WhatsApp-ի ջնջված հաղորդագրությունների պատճառով
ԱյլԱնգլիայում դատավորին աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ նա ջնջել է WhatsApp-ում թմրավաճառ ընկերոջ ուղարկած հաղորդագրությունները, գրում է Daily Mail-ը։ Ոստիկանության տվյալներով՝ այս կերպ տղամարդը միջամտել է հետաքննությանը։
57-ամյա Էնդրյու Իսթելը պաշտոնանկ է արվել անցյալ շաբաթ՝ հինգ տարի Լինկոլնի թագավորական դատարանում դատավոր աշխատելուց հետո: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզել է, որ նա ջնջել է իր թմրանյութ վաճառող ընկերոջ հաղորդագրությունները՝ «իմանալով, որ դրանք [հաղորդագրությունները] հետաքրքրում են քրեական հետախուզություն իրականացնող ոստիկաններին»:
Էնդրյուն բացահայտել է, որ ծանոթացել է թմրանյութերի մեջ կասկածվող Ալեքսի հետ հին ընկերոջ միջոցով, և որ իրենք երբեմն հանդիպել են փաբերում ֆուտբոլային հեռարձակումների ժամանակ: Նախկին դատավորը նաև հերքել է հետաքննությանը միջամտելը, իսկ հաղորդագրությունները վերցվել են հեռախոսի գործարանային կարգավորումները վերականգնելու արդյունքում։
Իսթիլը հավելել է, որ բողոք կներկայացնի և կփորձի վերականգնվել իր պաշտոնում։