Հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը
ԻրավունքՄայիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի ծակած վերք, փակ ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։
Ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ մայիսի 25-ին Ազատության պողոտայի և Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, իսկ դանակով՝ ոտքին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ 60-ամյա տղամարդը Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։