Արքայազն Լուին ձանձրացել է իր պապի՝ Չարլզ III-ի ծննդյան օրվա պատվին կազմակերպված շքերթի ժամանակ
Լուսանկարներ
Ուելսի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի կրտսեր որդին՝ 5–ամյա Լուիսը, հերթական անգամ ծիծաղեցրել է բրիտանացիներին իր չարաճճիություններով։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։
Արքայազն Լուին ձանձրացել է ի պատիվ իր պապի՝ թագավոր Չարլզ III-ի ծննդյան օրվա կապայցությամբ կազմակերպված Trooping the Color շքերթի ժամանակ: Բրիտանացի միապետի հնգամյա թոռը ծամածռություններ է արել՝ կանգնելով Բուքինգհեմյան պալատի պատշգամբում իր ծնողների՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի, ինը տարեկան եղբոր՝ Ջորջի և ութամյա քրոջ՝ Շառլոտայի հետ:
Բացի Ուելսի արքայազնի և արքայադստեր ընտանիքից, ներկաներին ողջունել են Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան, ինչպես նաև արքայադուստր Աննան ամուսնու՝ Թիմոթի Լորենսի հետ, Էդինբուրգի դուքս արքայազն Էդվարդը՝ կնոջ՝ Սոֆիի հետ։




















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ