ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

Բացահայտվել է ՀՀ-ում կատարված՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ սպանությունը

Իրավունք

2023թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում 2023թ․ հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ե․Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով:

Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են Ե․Սերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։

Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023թ․ հունիսի 4-ին։

Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ի հետ։

Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել 1989թ․ ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ.-ն:

Իրականացված հսկայածավալ քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ն 2019թ․ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է Ե․Սերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020թ․ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ․-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար Ե․Սերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: Ռ․Տ․-ն, չկարողանալով համակերպվել Ե․Սերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ Ե․Սերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:

Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպա­տակով Ե․Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ: Պայմանավորվել են 2023թ․ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար Ե․Սերգեևան 2023թ․ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը, ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Ռ․Տ․-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ Ե․Սերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023թ․ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։

Մինչև Ե․Սերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է Ե․Սերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:

Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից Ե․Սերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:

Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով Ե․Սերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, Ռ․Տ․-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ռ․Տ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված