Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Լատվիային
Սպորտ
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լատվիայի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսին խաղի հաշիվը բացեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
Երկրորդ խաղակեսի ընթացքում` խաղի 62-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը:
89-րդ րոպեին Լատվիայի հավաքականի խաղացողը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո, եւ VAR-ի հուշումից հետո նշանակվեց 11-մետրանոց, որն արդյունավետ իրացրեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)