Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է, որ իր մյուս երեխաները դեռ չեն տեսել իրենց նորածին քրոջը
ԺամանցՀոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոյի վեց ավագ երեխաները դեռ չեն տեսել իրենց կրտսեր քրոջը՝ Ջիա Վիրջինիային, որը ծնվել է մոտ երկու ամիս առաջ։ Այս մասին նա People-ին ասել է շաբաթ օրը՝ հունիսի 17-ին:
«Դեռ ոչ, բայց կհանդիպեն»,- լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է 79-ամյա դերասանը։
Դերասանի ավագ երեխաներն են՝ 51-ամյա Դրենան, 46-ամյա Ռաֆայելը, որոնք ծնվել են իր առաջին կնոջ՝ Դիանա Էբոթի հետ ամուսնության ընթացքում, 27-ամյա երկվորյակներ Ջուլիանը և Ահարոնը՝ դերասանուհի Տուկի Սմիթից, 24-ամյա Էլիոթը և 11-ամյա Հելենը վերջին կնոջից՝ Գրեյս Հայթաուերից: Վերջինիս հետ Ռոբերտ Դե Նիրոն ամուսնացած է եղել 1997-ից 2018 թվականներին։
Խոսելով այն մասին, թե ինչպես է անցկացնելու Հայրերի օրը՝ հունիսի 18-ին, կիրակի օրը՝ Ռոբերտ Դե Նիրոն ասել է, որ զբաղված է լինելու.
«Ես պարզապես կմնամ երեխաների հետ և նման բաներ», - ասել է դերասանը: