«Հրապարակ». Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել, թե նախկին խորհրդային երկրներում որքան են կազմում հակառուսական տրամադրությունները: Ավելի ստույգ՝ թե 2021 թվականի համեմատ դրանք ինչ աճ են գրանցել: Ուշագրավ է, որ ամենամեծ աճը գրանցվել է Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում եւ, բնականաբար` Ուկրաինայում, սակայն փոքր չէ նաեւ Հայաստանում:
Իհարկե, սա ոչ այնքան պատերազմի, որքան ապաշնորհ ռուսական քաղաքականության արդյունքն է, որը շատ վատ է աշխատում այս բոլոր երկրներում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ բրիտանական պարբերականն այս ցանկում չի ներառել Ադրբեջանը: Եվս մի ապացույց` Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի»: