Դասալքության մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ նա կալանավորվել է
ԻրավունքՈստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 51-ամյա Եղիշե Պ.-ն, որը 2002 թ. հունիսի 6-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: