Թշնամին նորից կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
ՀասարակությունՀունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ այսօր Երասխում կառուցվող գործարանի տարածքում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ։ Իսկ արդեն հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակաբար կրակ է բացում գործարանի ուղությամբ, ինչի հետևանքով վիրավորում ստացան գործարանի տարածքում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի։