Պերմում 10-ամյա տղա է մահացել հերոինից
Այլ
ՌԴ Պերմում հերոին օգտագործելուց 10-ամյա տղա է մահացել։ Ըստ SHOT-ի՝ տղայի վիճակը հանկարծակի վատացել է իր 16-ամյա ընկերոջ տանը։ Երեխան կորցրել է գիտակցությունը, իսկ հետո նրա ընկերները շտապօգնություն են կանչել։
Տղան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կոմայի մեջ։ Բժիշկները երեք օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն երեխային փրկել չի հաջողվել՝ նա մահացել է նախորդ գիշերը ուշ երեկոյան։ Փորձագետները նրա օրգանիզմում հերոին են հայտնաբերել։ Բնակարանում, որտեղից նրան տարել է շտապօգնությունը, հայտնաբերել են սպիտակ փոշիով փաթեթ, որը տրվել է փորձաքննության։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»