Բիբի Ռեքսայի դեմքին հեռախոս նետած տղամարդը հայտարարել է, որ ցանկացել է այդ կերպ զվարճանալ
ԱյլԵրգչուհի Բիբի Ռեքսայի վրա հարձակված տղամարդը պատմել է իր շարժառիթների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է New York Post-ը։
Համերգի ժամանակ արտիստի վրա հեռախոս նետած Նիկոլաս Մալվանյայի խոսքով՝ ինքը ցանկացել է զվարճանալ այդ կերպ. «Ես փորձում էի հասկանալ, թե արդյոք կարող եմ հարվածել նրան իմ հեռախոսով շոուի վերջում, քանի որ դա ծիծաղելի կլիներ», - կիսվել է Ռեքսայի երկրպագուն:
27-ամյա Մալվանյան ձերբակալվել է և մեղադրվել հարձակման և ոտնձգությունների մեջ: Երկրպագուի հարձակման արդյունքում Ռեքսան վիրավորվել է՝ երգչուհու դեմքին մի քանի կապտուկ է գոյացել։