Անհանգստացած ենք Արմեն Աշոտյանի կալանավորմամբ, ԵԽ-ն հետևում է իրավիճակին․ Կովաչով
Իրավունք
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը անդրադարձել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանի կալանավորմանը․
«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։
Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։
Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն