Վնասներ՝ քամու և անձրևի հետևանքով
Արտակարգ Պատահար
Հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»