Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյան
ՀասարակությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա առթիվ։
«Ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։
Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ»,- ասվում է ուղերձում։