Կրակովում մեկնարկում են երրորդ Եվրոպական խաղերը
Սպորտ
Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին մեկնարկող ամառային Եվրոպական երրորդ խաղերի բացման արարողությունը կկայանա «Հենրիկ Ռեյմանի» անվան քաղաքային մարզադաշտում:
Մարզադաշտը տեղավորում է 33 հազար 5 հարյուր հանդիսական: Կազմակերպիչները խոստանում են լուսաձայնային ինքնատիպ շոու:
Հայաստանն այս խաղերին ներկայացված է 57 մարզիկով: Նրանք կմրցեն 10 մարզաձևում` շախմատ, թաեքվոնդո, աթլետիկա, ջրացատկ, բռնցքամարտ, սուսերամարտ, կարատե, հրաձգություն, մուայթայ և թեքբոլ:
Այս խաղերում բռնցքամարտը և հրաձգությունը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ