Բժշկության հայր Հիպոկրատն ասել է. «Բժշկությունը, հիրավի, բոլոր արվեստներից ամենաազնիվն է, ամենահարգվածը, մարդասիրականը, քանզի նրան է վստահված ամենաթանկագինը` մարդու կյանքն ու առողջությունը»։
Ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների հետ մեկտեղ՝ երախտագիտությունս եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին, որոնք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են կատարում իրենց մարդկային, ազգային, պետական գրված ու չգրված պարտականությունները: