«Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը»
Բլոգոսֆերա
Այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։
Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական ու անժամանակ մահվան բոթը ստանալուց հետո։
Սիրտդ չդիմացավ՝ որդուդ ողբերգական մահից հետ։
Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը։
Թող լույս իջնի շիրիմիդ, եղբայր ջան․․․
Մարդկայնորեն ին համար շոկային իրավիճակ է, և դժվար է որևէ բառ ասել․․․»,- գրել է փաստաբանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը