Ախթալա-Շամլուղ ճանապարհին հորդառատ անձրևը առաջացրել է սելավային հոսք. ճանապարհը փակ է
ՀայաստանՀունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։