Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
- խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար,
- արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: