Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործության դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 27 մարդ
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության` 4, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։