Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրույթներ
Վերջին լուրեր
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը ս. թ. հոկտեմբերի 21-22-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում մասնակցել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կայացած միջկառավարական աշխատանքային խմբի նիստին:
Նիստում քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրման գործընթացին առընչվող հարցեր, ինչպես նաև՝ տարբեր ժողովուրդների, ազգերի մշակույթներում առկա նույնական տարրերի ներկայացման ձևաչափը, ցանկերում ընդգրկված տարրերի պահպանմանն ուղղված ծրագրերի ընդլայնման հնարավորությունները և հայտերը բազմազգ անվանակարգերում ներկայացնելու նպատակահարմարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)