Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին 

Աղքատ պատգամավորի օրն էլ օր չի

Վերջին լուրեր

Եթե որևէ մեկին թվում է, թե պատգամավոր դառնալը նախանձելի մի բան է, կարող է գնալ ու մի բաժակ կամ ավելի լավ է մի շիշ օղու շուրջ զրույցի բռնվել Էդմոն Մարուքյանի հետ: Էդմոն Մարուքյանն էն տղեն էր, որ կարողացավ պարտության մատնել Ազգային ժողովի «հենասյուներից մեկին»՝ Վիկտոր Դալլաքյանին: Ու թվում էր, թե Մարուքյանից ավելի բախտավոր մարդ չէր կարող լինել. մարդը ջահել-ջահել էդպիսի հաղթանակ էր տարել, էլ ի՞նչ կարող էր երազել: Բայց դա միայն առաջին հայացքից:

Պարզվում է, Մարուքյանի «դժբախտությունները» հենց այդ օրից էլ սկսվեցին: Այսօր արդեն պատգամավորը չդիմացավ ու բողոքի նոտա հղեց կառավարությանը: Առանց այդ էլ այս տղան ամենաաղքատ պատգամավորների շարքին էր դասվել, դա քիչ էր, հիմա էլ պարզվում է, որ կառավարությունն է վայիս լինում նրա եղածին: Մարուքյանը 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ձայն խնդրեց և դիմեց գործադիրի ղեկավարներին՝ թվարկելով իր դարդերը, որ ուղղակի չի կարողանում տեղավորվել ամսական կտրվածքով հատկացվող 15 000 դրամի մեջ (թյուրիմացության մեջ ընկնել պետք չէ. սա աշխատավարձից զատ տրվում է ընթացիկ ծախսերի համար), չի կարողանում 48 000 դրամով վարձով տուն գտնել Երևանում, որ ապրի ու աշխատի, և այսպես շարունակ՝ ինչպե՞ս գնա հասնի իր Վանաձորը, ինչպե՞ս հանդիպի, ի՞նչ անի, չգիտի: Մի խոսքով, բոլորը միանգամից սկսեցին հասկանալ, թե ինչ ասել է աղքատ պատգամավոր, հասկացան, թե ի՜նչ ծանր է պատգամավորի բեռը, հատկապես, երբ Մարուքյանն իր խոսքը եզրափակեց աղեկտուր՝ «ի՞նչ է, միայն միլիոնատերերը պետք է գան խորհրդարան»-ով:

Կառավարությունը խառնվեց իրար: Սկզբում նրանք էլ մի տեսակ ընկան ընկճախտի մեջ: Մեկ էլ՝ հլը սպասե՛ք, բայց մենք 100 000 ենք տալիս, է՞, ի՞նչ 48 000: Ներքին կարգով, թե ինչպես, արդեն մի քանի տարի է, ինչ շրջանների պատգամավորներին՝ Երևանում բնակվելու, տուն վարձելու համար տրվում է ոչ թե 48 000, այլ 100 000 դրամ: Ի դեպ, գավառներից եկած բոլոր պատգամավորներն անխտիր՝ անգամ սուպեր միլիոնատերերը, վերցնում են այդ 100 000-ները՝ անկախ նրանից, թե Երևանում քանի առանձնատուն կամ էլիտար շենք ունեն, բայց սա մի քիչ ուրիշ թեմա է:

Հիմա վերադառնանք մեր խեղճուկրակ պատգամավորին ու տեսնենք, թե 15000-ի հետ կապված ի՞նչ կա: Պարզվում է, նշված թաղամասերը՝ Շահումյան, Գուգարք, բոլորովին էլ ինչ-որ անմատչելի տեղանքում չեն գտնվում, հակառակը՝ Շահումյանը հենց Վանաձորի թաղամասերից մեկն է և այնտեղ գնալը հավասարազօր է Ազգային ժողովից «Երրորդ մաս» գնալուն, այսինքն՝ կռիվը մի մարշուտկայի փողին էր վերաբերվում, իսկ մյուսը՝ Գուգարքը, նույնպես Վանաձորին կպած մի բան է և էլի 100 դրամի կռիվ էր: Բայց պատգամավորի պարագայում այդ 200 դրամն էլ կարելի է խնայել՝ հաշվի առնելով, որ քաղաքային իշխանություններն աջակցում են օրենսդիրներին՝ ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար՝ դրա համար տրամադրելով աշխատասենյակ կամ դահլիճ, հարկավոր է ընդամենը նախապես զանգահարել և պայմանավորվել՝ դա էլ երևի թե էլի մի 100 դրամի «բազար է»՝ կախված նրանից, թե ազգընտիրը բջջային որ օպերատորից է օգտվում: Իսկ 15 000 դրամը տրամադրվում է իրականում պատգամավորին ընդամենը թուղթ ու գրիչ առնելու համար, ինչը, սակայն, Ազգային ժողովն էլի անվճար կարգով տալիս է իր աշխատողներին: Այլ հարց է, որ պատգամավորները կարող են «պալոժ չհամարել»՝ օգտվել խորհրդարանի եղածից: Օրինակ, ԲՀԿ-ական երիտասարդներից էլ Տիգրան Ուրիխանյանն իր հերթին կռիվ էր տալիս, թե Ազգային ժողովը միակ հիմնարկն է, ուր սեղան-աթոռը, տպիչն ու համակարգիչը պիտի հետդ բերես: ԱԺ-ականները սրա վրա էլ ահագին զարմացան, հատկապես նրանք, որ տարիներ շարունակ ԱԺ-ի տված սեղան-աթոռներով ու համակարգիչներով են օրենքներ գրել: Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասել, որ այստեղ միանշանակ մեղավորը կառավարությունն է, որ անշրջահայացություն է հանդես բերել և հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործ ունի ծառուկյանական կոնտինգենտի հետ, իսկ ծառուկյանական կոնտինգենտը կարող է նստել միայն ծառուկյանական բազկաթոռներին, այլ ոչ թե ՀՀԿ-ական կամ դաշնակցական աթոռների: Սակայն ամեն ինչ կորած չէ, քանի որ պետբյուջեն դեռ քննարկման փուլում է և կարծում ենք կառավարությունն այնքան խոհեմ կգտնվի, որ հատկապես նախագահական ընտրություններին ընդառաջ լրացում-փոփոխություն կմտցնի ֆինանսական փաստաթղթի մեջ և բոլոր քայլերը կձեռնարկի՝ թեկուզ մի քիչ ավելի էժան լինելու համար Դուբայից ոսկեզօծ կահույք ներկրելու, բնականաբար, հատուկ ԲՀԿ–ական ջահելների համար, մյուս ֆրակցիաների ջահելներն ու ահելները դեռ կարող են սպասել: Թեև մի կոմպլեկտ էլ կարելի է Էդմոն Մարուքյանին տալ:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ
Ամենադիտված