Հայտնի է՝ ինչու է թանկանում Apple-ը
ԱյլApple-ի արտադրանքն ամբողջ աշխարհում կթանկանա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տեխնոլոգիական պատերազմի պատճառով, գրում է Bloomberg-ը։
Բանն այն է, որ Apple-ի գործընկերների մոտ 80%-ը կապված է Չինաստանի հետ։ Այնուամենայնիվ, ընկերությունը ջանքեր է գործադրել իր արտադրանքի մի մասը Չինաստանից Հնդկաստան և Վիետնամ տեղափոխելու համար, որտեղ դեռ չկա հաստատված արտադրական բազա։
Bloomberg-ի փորձագետները կարծում են, որ մատակարարման համաշխարհային շղթայի պառակտումը սպառնում է բարձրացնել Apple-ի սպառողական հսկայական բազայի ծախսերը: