Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները 

Honor 90 Lite սմարթֆոնի վերլուծություն

Հայաստան
HONOR 90 Lite-ը HONOR սմարթֆոնների նորացված շարքի ներկայացուցիչ է։ Այն վերջերս է վաճառքի հանվել Հայաստանում և ընդգրկվել է ավելի մատչելի գնային սեգմենտում, քան ավագ մոդելը։ Թվում է՝ կրտսեր մոդելը կարող է դառնալ օպտիմալ ընտրություն շատ օգտատերերի համար։ Այդ նպատակով այս սմարթֆոնը առաջարկում է հետաքրքիր բնութագրերի և մատչելի գնի համադրություն։ Իսկ թե ինչ է դրանից ստացվել, հիմա կփորձենք պարզել։
 
Երեք գույն ձեր ընտրությամբ
 
Վերջին տարիներին արտադրողները ավելի շատ են ուշադրություն դարձնում սմարթֆոնների արտաքին տեսքին։ Թվում է՝ բոլորին ձանձրացրել են գորշ, սպիտակ և սև ուղղանկյունները, այդ պատճառով սկսեցին խաղալ գույների և ֆակտուրաների հետ։ Հասկանալի է, որ տարբերակներն այդքան էլ շատ չեն, չէ՞ որ սմարթֆոնը շարունակում է մնալ «էկրանով ուղղանկյուն»։
Այդ պատճառով տարատեսակ փորձարկումների համար հասանելի են մնում հեռախոսի երկու հատված՝ հետևի մակերևույթն ու տեսախցիկների բլոկը։
HONOR-ը հաճախ բազմազանություն է մտցնում նույնիսկ բյուջետային սմարթֆոնների մեջ։ Այսպես, HONOR 90 Lite-ը ևս փորձել են դարձնել ոչ միայն գրավիչ, այլև բազմազան։ Առաջին հերթին պահպանվել է դասականը՝ սև գույնը։ Սակայն սևն այստեղ ոչ թե փայլուն է, ինչպես սովորաբար, այլ՝ անփայլ։ Դա շատ ավելի գրավիչ է և պրակտիկ, քանի որ այդպիսի
մակերևույթը գրեթե չի կեղտոտվում։
Երկրորդ առանձնահատկությունը «տիտանային արծաթագույն» հետաքրքիր գունային լուծումն է։ Արտաքինից այն իրոք մետաղ է հիշեցնում, որը, թեքելու ժամանակ, առաջացնում է թեթև նուրբ լուսային խաղ։ Մեր կարծիքով, մոդելային շարքում սա ամենագրավիչ գույնն է, որը միևնույն
ժամանակ շարունակում է մնալ պրակտիկ, քանի որ ունի նույն անփայլ ծածկույթը, ինչպես և սև տարբերակը։
 
Եվ վերջապես երրորդ երանգը երկնագույնն է։ Սա ունիսեքս մոդել է, որը հավասարապես կհամապատասխանի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որոնք փնտրում են դասականից տարբերվող լուծում։ Ինչպես նախորդ տարբերակներում, դրա պրակտիկությունը բարձր մակարդակի վրա է, ինչին նպաստում է միևնույն տեսակի չկեղտոտվող ծածկույթը։
 
Ավարտելով գույների նկարագրությունը՝ անցնենք տեսախցիկների բլոկին։ Այն նույնպես խորապես մտածված է։ Դիզայներները որոշեցին հրաժարվել տարբեր սենսորների հավաքածու ներառող առանձին բլոկերից և որոշակիորեն կատարելագործեցին տեսախցիկի կրկնակի կլոր շրջանակի դիզայնը։ Այստեղ երկու բլոկերը, կարծես, սահում են մեկը մյուսի վրա և միանում հպման կետում։ Անսովոր պատկեր՝ առավելևս արծաթագույն և երկնագույն մոդելներում։ Էլ ի՞նչ կարելի է ասել դիզայնի մասին։ HONOR 90 Lite-ն ունի կորացված եզրերով բարակ կորպուս, որի հաստությունը չի գերազանցում 7,5 միլիմետրը։ Ձախ կողմում է գտնվում երկու SIM-քարտերի համար նախատեսված բնիկը, իսկ աջից՝ ձայնի կառավարման կոճակն ու մատնահետքի սենսորը։ Այն ժամանակակից է, արագագործ, ինչի շնորհիվ սմարթֆոնն ապաբլոկավորվում է ակնթարթորեն և անսխալ։ Բացի այդ առկա է մեկ զույգ միկրոֆոն, բարձրախոս և USB-C ձևաչափի լիցքավորման մուտք։
Լիարժեք 6,7 դյույմ 90 Հց հաճախականությամբ
 
Քանի որ խոսք գնաց HONOR 90 Lite-ի էկրանի մասին, ավելի մանրամասն ծանոթանանք դիսփլեյին։ Առավելևս, որ այն արժանի է դրան։ Եվ այսպես, մեր առջև 6,7-դյույմանոց IPS մատրից է՝ առանց լայնաիմպուլսային մոդուլացիայի, թարմացման 90 Հց հաճախականությամբ և 2388х1080 պիքսել (391 ppi) կետայնությամբ։ Էկրանը OLED չէ, բայց պատկերի որակից բողոքելու 
պատճառ չկա՝ այն հստակ է, պայծառ, սահուն շարժվող։ Բարդ է այս գնային
սեգմենտում նմանատիպ բան գտնել։
Արտադրողը նշում է տեսողության պաշտպանման ֆիրմային այնպիսի տեխնոլոգիաների առկայության մասին, ինչպիսին է «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմը։ Բացի այդ, հեռախոսն առանձնանում է էկրանը կորպուսից բաժանող բարակ շրջանակով, ինչը նշանակում է, որ սմարթֆոնի դիմային մակերևույթի ավելի քան 93%-ը զբաղեցնում է հենց դիսփլեյը։
Բարի ավանդույթի համաձայն՝ HONOR 90 Lite-ի մատրիցը արդեն գործարանից պաշտպանված է թաղանթով։ Գնումից հետո այն հանելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ահա որոշ ժամանակ անց, երբ ձեզ կթվա որ դիսփլեյը պատված է միկրոճաքերով, հանեք թաղանթը, և էկրանը կրկին կստանա լիովին նոր տեսք:
 
Լիարժեք 100 մեգապիքսել
 
HONOR 90 Lite-ի հիմնական տեսախցիկը ունակ է լուսանկարներ կատարել 100 Մպ կետայնությամբ։ Սա շատ հարմար է, երբ անհրաժեշտ է մոտեցնել այդպիսի լուսանկարի ինչ-որ հատված։ Բավական է կտրել լուսանկարի համապատասխան հատվածը, և կստանաք պատկերի համապատասխան մասը՝ տպավորիչ մանրամասնությամբ։ Բացի այդ, պիքսելների միավորման դեպքում, սենսորն իրեն հիանալի կդրսևորի արդեն անբավարար լուսավորության պայմաններում լուսանկարահանման ժամանակ։ Նրանք, ովքեր պատրաստ են գնալ փորձարկումների հետաքրքիր լուսանկարներ ստանալու համար, կարող են օգտվել ևս երկու լրացուցիչ տեսախցիկներից։ Այսպես, 5-մեգապիքսլեային սենսորը պատասխանատու է գերլայնանկյուն և «բոկե» էֆեկտով լուսանկարներ ստանալու համար, իսկ 2- մեգապիքսելանոցը կօգնի կատարել մակրոլուսանկարներ ամենամոտ տարածությունից։
Սելֆիների սիրահարների համար նախատեսված է 16-մեգապիքսելանոց սենսորը՝ Full HD տեսանյութեր նկարելու հնարավորությամբ։ Ի դեպ՝ տեսանյութերի մասին․ դրանք կարելի է նկարել միաժամանակ երկու տեսախցիկով։ Օրինակ՝ դիմայինով և հիմնականով կամ դիմայինով ու գերլայնանկյունով։ Սա փորձարկումների լայն դաշտ է բացում տեսաբլոգերների համար։
 
8 միջուկ, 8 գիգաբայթ
 
Իսկ ի՞նչ է առաջարկում սմարթֆոնը ապարատային մակարդակում։ Այստեղ ամեն բան կարգին է։ Մեզ զարմացրեց HONOR 90 Lite-ում միանգամից 8 Գբ օպերատիվ հիշողության առկայությունը, որը բացի այդ կարող է մեծացվել ևս 5 գիգաբայթով HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Սակայն, եթե անկեղծ, դժվար է պատկերացնել՝ ում և երբ կարող է չբավարարել 8 Գբ
օպերատիվ հիշողությունը։
Կուտակչի ծավալը կազմում է 256 Գբ։ Օգտատերերի գերակշռող մասը նույնպես կարող է տարիներով բավարարվել դրանով՝ առանց հիշողության քարտեր գնելու անհրաժեշտության։ Այնպես որ, microSD սլոթի բացակայությունը տվյալ դեպքում դժվար է թերություն համարել։
Պրոցեսորը 8-միջուկային MediaTek Dimensity 6020-ն է։ Սա նոր չիպ է, որը ներկայացվել է 2023 թվականին և նախատեսված է միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոններում կիրառվելու համար։
***
HONOR 90 Lite-ը բալանսավորված սմարթֆոն է՝ գրավիչ դիզայնով, հիանալի մեծ էկրանով և հզոր մարտկոցով։ Կարելի էր բողոքել հիշողության քարտի համար նախատեսված սլոթի բացակայությունից, բայց այն այստեղ այդքան էլ անհրաժեշտ չէ՝ 256 Գբ ծավալով ներկառուցված կուտակչի շնորհիվ։
HONOR 90 Lite-ի ամենահաճելի կողմը դրա արժեքն է։ Այն կարելի է ձեռք բերել Team Telecom և Vega սրահներում ընդամենը 109900 դրամով։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
Ամենադիտված