Ալեն Սիմոնյանի վիճակը վիրահատության ժամանակ վատացել Է. «Հրապարակ»
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր վիրահատել են։ Նա ձեռքի հետ կապված խնդիր ունի և կրկնակի վիրահատության է ենթարկվել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վիրահատության ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել եւ բժիշկները բավականին ջանքեր են գործադրել՝ հիվանդի վիճակը կայունացնելու համար։ Իսկ անզգայացումից դուրս գալուց հետո ԱԺ նախագահի վիճակը նորից վատացել է եւ ստիպված են եղել նրան քնեցնել, որպեսզի անեսթեզիայի բացասական ազդեցությունը նվազեցնեն։
Այս պահին Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը բավարար է՝ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո։