Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը վաղը կհրապարակվի
ԻրավունքArmlur.am-ը տեղեկացել է, որ վաղը հրապարակվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն արդեն գնացել է խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 10։30 կհրապարակի համապատասխան որոշումը։
Այսինքն, վաղը պարզ կլինի՝ Տոնոյան ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։
Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: