Ծաղկաձորում՝ նոր կառուցվող շենքի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 10 հասցեում գտնվող կիսակառույց շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Եղազար. Ջ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների նշված կիսակառույց շինությունում աշխատում էր որպես բանվոր և 4-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել:
Դեպքի փաստով Մ. Օհանյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: