Սեմ Ասգարին առանց աշխատանքի է մնացել Բրիթնի Սփիրսից բաժանվելուց հետո
ԺամանցԲրիթնի Սփիրսի ամուսինը՝ Սեմ Ասգարին, անգործ է մնացել երգչուհուց ամուսնալուծվելու հայցից հետո։ Այդ մասին հայտնում է Page Six-ը՝ հղում անելով Ասգարիին մոտ կանգնած աղբյուրին։
«Նա գործազուրկ է։ Նա ներկայումս դերասանական աշխատանք չունի»,- ասել է ինսայդերը։
Սեմ Ասգարին SAG-AFTRA դերասանների արհմիության անդամ է, որն այս ամառ 43 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ է արել՝ կապված պրոդյուսերական ընկերությունների հետ շարունակվող վեճի հետ։ Լրագրողների խոսքով, Ասգարին գործադուլի սկսվելուց շաբաթներ առաջ ավարտել է իր միակ առաջիկա նախագծի՝ Փոլ Ֆեյգի կատակերգական ֆիլմի նկարահանումները:
«Սեմը դեռ սպասում է իր աստղային ժամին», - ավելացրել է ինսայդերը:
Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Բրիթնի Սփիրսը ամուսնալուծվում է Սեմ Ասգարիից հարսանիքից մեկ տարի անց։