Ճապոնացի գիտնականը մեկ տարի կրել է հսկա թռչնի գլուխ՝ թռչունների հետ ընկերանալու համար
ԱյլՃապոնացի գիտնականը մեկ տարի կրել է հսկա թռչնի գլուխ՝ իսկական թռչունների հետ ընկերանալու համար։ Տղամարդու խոսքով՝ իր փորձը ձախողվել է։
Տոկիոյի համալսարանից Տոսիտակա Սուձուկին ուսումնասիրում է երաշտահավի սովորույթներն ու լեզուն իր աշխատավայրի մոտ գտնվող անտառում։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, թռչունների այս տեսակն ունակ է հիշել մարդկանց դեմքերը, ուստի, երբ ճապոնացին հայտնվել է նրանց «սև ցուցակում», դադարեցրել են ծլվլոցը և սկսել են տագնապալի ձայներ հնչեցնել։
Սուձուկիի գործընկերը, ով նույնպես թռչնաբան է, որոշել է իր դիմակով խաբել թռչուններին, սակայն նույնիսկ մեկ տարի անց երաշտահավերը, տեսնելով մոտեցող տղամարդուն, սկսել են իրար տագնապի ազդանշաններ ուղարկել՝ դրանով իսկ խանգարելով հետազոտությանը։ Գիտնականը խոստովանել է, որ իր փորձն անհաջող է եղել, բայց ինքն արդեն նոր ճանապարհ է փնտրում խնդրի լուծման համար։