54-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի առավոտյան
ԼուսանկարներԴերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերի իր հետևորդների հետ կիսվել է սելֆիով, որում ներկայացել է առանց դիմահարդարման։
54-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարել է իրեն անկողնում պառկած։ Կադրում երգչուհին կրել է կանաչ մետաքսե տոպ։
«Բարի լույս և ուրախ օր։ Հիանալի շաբաթ է լինելու»,– այսպես է նա մակագրել լուսանկարը։
Երգչուհու հետևորդները հիացել են նրա երիտասարդ տեսքով։
«Քանի՞ տարեկան է Ջենիֆեր Լոպեսը: Հիսունչո՞րս։ Կատակո՞ւմ եք», «Նա ընդհանրապես չի ծերանում», «Երանի առավոտյան այսպիսի տեսք ունենայի», «Գեղեցկուհի», «Աստվածուհի», - գրել են օգտատերերը հրապարակման մեկնաբանություններում։