11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է 

«Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանին հարցաքննել են. ինչ է նա ասել

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ Նրա հարցաքննությունը տեւել է 10 րոպե, որի ընթացքում նա ասել է՝ ինչ ցուցմունք տվել է նախկինում, պնդում է, ապա հեռացել է կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալուն տրամադրելու համար։

Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։

Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը:

Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար:

Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ
Ամենադիտված