ԱՄՆ-ն պատրաստ է լիամասշտաբ հարվածի Իրանին. Խուզարկություններ՝ Երևանում (տեսանյութ) Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը Դպրոցի 15 սան թունավորվել է․ 28-ամյա երիտասարդի թմրամիջոց են իրացրել (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը ԶՈւ-երում սկսել են ցուցակագրել ծառայողներին․ Քննարկման են ներկայացվել սահմանազատման փաստաթղթերը (տեսանյութ) Տատիս, հուսով եմ «հեռուներում» որդուդ հետ ես՝ չոր աչքերով ու գունավոր հագուստով, ու գիտես՝ կարոտն իմ կյանքում անուն ունի, քո անունը. Ծովինար Սարգսյան Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել, մեղավոր լեզուն սրտի հոգևոր հիվանդության նշան է. Հայր Ռուբեն Առաջին անգամ ՀՀ-ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ նախարար Չալաբյանը պահանջում է Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն. Աբրահամյան Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել 

Անհայտ կորածների և նրանց հարազատների իրավական խնդիրները Հայաստանում մնում են չլուծված. ՀՔԱՎ

Հասարակություն

Արդեն 12 տարի է՝ օգոստոսի 30-ը աշխարհում նշվում է որպես բռնի անհետացման զոհերի միջազգային օր։ Խորը մտահոգություն արտահայտելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում բռնի անհետացման դեպքերի աճի կապակցությամբ և ողջունելով «Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայի» ընդունումը՝ 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 65/209 բանաձևով որոշեց օգոստոսի 30-ը հռչակել բռնի անհետացման զոհերի միջազգային օր, որը նշվում է 2011 թվականից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կազմում է 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։ 2007 թ. (մայիսի 24-ին) ԵԽԽՎ-ն ընդունեց անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 բանաձևը։

Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնեց ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման պարտավորությունը։ 2022 թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Գրությամբ ՀՔԱՎ-ը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպման հրատապությունը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատվի հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացումը, անդրադարձ կատարվի նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին և ուսումնասիրության առարկա դառնա հակամարտության կողմերի պատասխանատվությունը, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիան:

Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը՝ կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Չնայած վերոնշյալ բանաձևերի ընդունմանը, պետությունը օրենսդրական մակարդակում բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։ Ներկայումս ՀՀ-ում օրենսդրական մակարդակով ամրագրված չէ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի նշված կարգավիճակի հաստատմանը՝ պետության կողմից սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով: Ի դեպ, դատական կարգով անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո վերջիններիս հարազատներին սոցիալական աջակցությունը տրամադրվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից։ Մինչև հիմնադրամի շահառու դառնալը անհայտ կորած անձանց հարազատները ֆինանսական աջակցություն են ստանում «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ համապատասխան ուժային կառույցի՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անհայտ կորած անձանց անվանացանկի հիման վրա։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 2001-Լ որոշմամբ հաստատեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, համաձայն որի սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Հետագայում սույն որոշման մեջ 11 անգամ կատարվեց փոփոխություն և յուրաքանչյուր անգամ աջակցության ժամկետը երկարաձգվեց 3 կամ 6 ամսով։

Որոշման մեջ վերջին փոփոխությունը կատարվեց 2023 թ. հունիսի 22-ին, երբ աջակցության ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով՝ մինչև 2023 թ. օգոստոս ամիսը։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է մի շարք առանձին ենթաօրենսդրական ակտերի փոխարեն ունենալ համապարփակ օրենք, որի միջոցով կկարգավորվեն անհայտ կորածներին և նրանց հարազատներին առնչվող տարբեր խնդիրները, քանի որ դրանք չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։ Այս առումով «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը հրամայական է։ Հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը՝ ՀՔԱ Վանաձորի գնասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենքի) նախագծի մշակման աշխատանքները՝ պետական այլ կառուցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ։ Խմբի համար որպես աշխատանքային փաստաթուղթ հանդիսացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված օրենքի նախագիծը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից մշակված անհայտ կորածների մասին մոդելային օրենքը:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ավարտվեցին 2011 թվականին, և նախատեսվում էր, որ այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովում՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով: Նշենք, որ պատերազմական գործողությունների ժամանակ գերիների ու անհայտ կորածների հարցով գործում են միջազգային մարդասիրական նորմեր, մասնավորապես՝ Ժնևյան չորս կոնվենցաները և երկու կից արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ հակամարտող կողմերը պետք է ստեղծեն տեղեկատվական բյուրո, որը պետք է իրենց երկրի անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրի և փոխանակի, տեղեկություններ տրամադրի անհայտ կորածների հարազատներին։

Առաջարկված «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նախ անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում է նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։ Չնայած կատարված աշխատանքին և ներկայումս մարտական գործողությունների վերսկսման բացահայտ վտանգին, Օրենքի ընդունման անհրաժեշտությանը 12 տարի շարունակ անտեսվում է պետական մարմինների կողմից։

2015 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարցմամբ դիմեց Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ինչ փուլում են գտնվում «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագծի ուսումնասիրության հետ կապված աշխատանքները և ստացավ պատասխան այն մասին, որ նախարարությունն օրենքի ընդունումը հրատապ չի համարում։ 2016 թ. քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակահատվածում անհայտ կորածների և նրանց հարազատների խնդիրները նորից արդիական դարձան։ Հերթական անգամ Կազմակերպության կողմից արձանագրվեց «Անհայտ կորածի մասին» օրենքի բացակայության հետևանքները։ 2018 թ. հեղափոխությունից հետո նոր իշխանությունը ևս հետամուտ չեղավ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն։

2020 թ. փետրվարի 19-ին ՀՔԱՎ-ի առաջարկով Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, պաշտպանության այն ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանը համապատասխան գրությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու օրենքի նախագիծը: 2020 թ. մարտի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Անհայտ կորածի մասին» օրենքն օրակարգ վերադարձնելու գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գրությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն ու ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ օրենքի նախագծի կամ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։

2020 թ. դեկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմեց ՀՀ արդարադատության նախարարին՝ տեղեկություններ տրամադրել, թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ այժմ ստացել է որևէ դիրքորոշում ՀՀ ՊՆ-ից և ՀՀ ԱԳՆ-ից և ինչ քայլեր է իրականացրել օրենքի նածագիծը շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։ Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրեցին, որ «2020 թ. ապրիլի 6-ին և ապրիլի 30-ին ստացել են ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների դիրքորոշումները, սակայն հաշվի առնելով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ի հայտ եկած նոր իրողությունները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ դիմել է ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններ՝ խնդրելով կրկին դիրքորոշում ներկայացնել»:

Հետագայում՝ 2021 թ. հունվարի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2020 թ. դեկտեմբերի 25-ին գրությամբ ևս մեկ անգամ դիմել են ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններ՝ խնդրելով կրկին դիրքորոշում ներկայացնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի կամ ընդհանրապես նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ, սակայն վերջիններիցս չեն ստացել դիրքորոշում վերը նշված հարցերի վերաբերյալ և հավելել, որ նախարարությունների դիրքորոշումները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը կամփոփի դրանք և այդ մասին լրացուցիչ կտեղեկացնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին: 2021 թ. փետրվարի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացվեց՝ ՀՀ ՊՆ-ն համարում է, որ ներկա փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չէ, պատճառաբանելով, իբրև ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը հետևյալն էր՝ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարում է նպատակահարմար՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում ձևավորված նոր իրադրությունը, ներկա մարտահրավերները, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։ ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով ՀՀ ՊՆ-ի «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով իրավասու մարմին լինելու հանգամանքը և հիմք ընդունելով վերջինիս դիրքորոշումն առ այն, որ նախագծով ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են, և առանձին օրենքի ընդունումը ներկա փուլում նպատակահարմար չէ, հայտնեց իր պատրաստակամությունն իրավասու մարմնի նախաձեռնությամբ հետագայում ըստ անհրաժեշտության համապատասխան օրինագծի մշակման աշխատանքներում ներգրավվելու հարցում։

Ինչպես տեսնում ենք, «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը այսքան տարիների ընթացքում առաջին անգամ միայն 2021 թ-ին (10 տարի անց) և միայն ՀՀ ԱԳՆ-ն համարեց նպատակահարմար։ Սակայն, ցավոք, պետական կառույցները միանման չեն ընկալում «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի կենսական անհրաժեշտությունը՝ նույնիսկ այսօրվա իրականության համատեքստում, երբ ռազմական գործողությունների հետևանքով ունենք մեծ թվով անհայտ կորածներ, ում հարազատներին աջակցելու հարցում պետությունը հերթական անգամ լիարժեք չի կատարում իր պարտավորությունները։ Բացի այդ՝ պատկան մարմիններն օրենքի նախագծի ներկայիս աշխատանքային տարբերակը չեն տրամադրում ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ չնայած այն հանգամանքին, որ Կազմակերպությունը բազմիցս դիմել է այն տրամադրելու հարցով։

ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ ձևավորվեց Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կարևորվեց գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվեց կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվեց իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում: Սակայն մինչ այժմ դեռևս հայտնի չէ, թե օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրեց 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների բացահայտում և վերլուծություն, որի միջոցով անդրադարձ կատարեց անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, պետության կողմից իրականացվող քայլերին:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անհայտ կորած անձանց ընտանիքների իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը պետության կողմից արդյունավետ կերպով չի ապահովվում, անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա չէ մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, պետական տարբեր մարմիններ իրականացրել են միևնույն լիազորությունները և գործառույթները 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական շրջանում, ինչի պատճառով անհայտ կորած անձանց ընտանիքների համար որոշակի չէ, թե որ մարմնին կարող են դիմել տարբեր հարցերի առնչությամբ տեղեկություններ ստանալու համար, պատերազմի անմիջական և ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքները ունեն բազմաթիվ կարիքներ, մասնավորապես՝ սոցիալական, իրավական, ֆինանսական, հոգեբանական աջակցության, պատերազմական գործողությունների հետևանքով անձանց անհայտ կորչելու հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ որևէ օրենքով կամ նորմով չի կարգավորվում։

Այսպիսով, կրկին անգամ ընդգծում ենք, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման և կիրարկման դեպքում պետությունը ցույց կտա իր հետևողական և պատասխանատու վերաբերմունքը՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ։

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց վերաբերյալ դիմումներ է պատրաստում՝ ներկայացնելու ՄԱԿ-ի բռնի անհետացումների կոմիտե՝ անկախ փորձագետներից կազմված մարմին, որը վերահսկում է անդամ պետությունների կողմից «Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայի» կատարումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովիԻշխանություն կփոխվի միայն եթե լինի բարձր մասնակցություն․ 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)Այս մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամիցԱՀԿ-ն գրանցել է Էբոլայից մահացածների ավելի քան 130 դեպքՈւղիղ․ ԿԸՀ-ն քննում է Դանիել Իոաննիսյանի կարգավիճակը (տեսանյութ) Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համակեցության հնարավորության մասինՀայաստանը և Լիտվան այսօրվանից ռազմավարական գործընկերնե՛ր են․ ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակելՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ) ԱՄՆ-ն պատրաստ է լիամասշտաբ հարվածի Իրանին. Խուզարկություններ՝ Երևանում (տեսանյութ)Ադրբեջանը ցուցաբերում է շահագրգռվածություն՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության հարցը․ ԲայրամովԻսրայելի ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող տարածքների վրաԻնձ խնդրել են երկու-երեք օրով հետաձգել Իրանին հարվածները․ ԹրամփԹրամփը փորձում է վետոյի իրավունք ունենալ Գրենլանդիայում ներդրումների նկատմամբ. TelegraphՈւկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ-ից վարկ ստանալու համար․ BloombergԹրամփի Չինաստան այցը կարող է դառնալ Պուտինի բանակցությունների թեման ՊեկինումԳերմանիան ուշադիր հետևում է Պուտինի Չինաստան այցին․ ՄերցԷստոնիան առաջին անգամ խոցել է իր տարածք ներխուժած ուկրաինական անօդաչու սարքNetBlocks. Իրանի ինտերնետի անջատումը շարունակվում է ավելի քան 2.5 ամիս Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումն Ախուրյանում (տեսանյութ)Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները Գերմանիայում խնդիրներ են ստեղծելԱվտովթար-վրաերթ՝ Կոտայքի մարզում Չինաստանի ԱԳՆ-ը ողջունել է Պուտինի այցըՌուսաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման վտանգի աճի մասինԺամանակակից աշխարհը թեև արտաքինից լի է առաջընթացով, սակայն ներքուստ ապրում է խորը ճգնաժամ․ Հայր Իսահակ Ռուսաստանը հայտարարել է հարյուրավոր ուկրաինական անօդաչուների և ավիառումբերի խոցման մասինԶելենսկին կարող է այցելել Սերբիա Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Թայվանի գլխավոր գործադիր տնօրենի իմպիչմենտի քվեարկությունը ձախողվել էԱՄՆ-ում բացահայտել են ուկրաինական «խելացի ռումբերի» հիմնական նպատակըPolitico. Եվրահանձնաժողովը չի բացառել Գրենլանդիային տասնյակ միլիոնավոր եվրո հատկացնելըՀայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է տեղի ունեցելՆԱՏՕ-ն PURL ծրագրի շրջանակներում Կիևին հատկացրել է ավելի քան 4,8 միլիարդ դոլարՄենք չենք պատրաստվում «ապահարզան ունենալ» որևէ գործընկերոջ հետ․ Միրզոյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրելԱՄՆ-ի հետ երկխոսությունը չի նշանակում կապիտուլյացիա. Իրանի նախագահԻրանը նոր քայլեր է պատրաստել ԱՄՆ-ի հարձակման դեպքումԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՎերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումըԹրամփը մտահոգված է Աֆրիկայում Էբոլայի բռնկումովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԴպրոցի 15 սան թունավորվել է․ 28-ամյա երիտասարդի թմրամիջոց են իրացրել (տեսանյութ)Politico․ Դանիայում կարծում են, որ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան բռնագրավելու գաղափարիցՎերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժըԱնահիտ Մանասյանը Տավուշում քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրներն ու բարեփոխումներըՔննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծըԻսրայելը գրավել է մոտ հազար քառակուսի կիլոմետր տարածքԱղի չափից շատ օգտագործումը կարող է վնասել մեր առողջությունը․ նախարարությունը զգուշացնում էՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Ամենադիտված