Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու BMW X5-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Արարատի մարզում, օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Արարատ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW X5 մակնիշի և Մհեր Խաչատրյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Աբրահամյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 50-ամյա Ալիսա Ա․-ն և նաև ՌԴ քաղաքացի, 15-ամյա Գոռ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը