Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

Օկուպացված Հադրութում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ է իրականացնում ՝ վնասելով հուշարձանները

Արցախ

«2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ:

Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները: Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Նշենք, որ Ավետարանոց գյուղը Արցախի Վարանդայի մելիքության կենտրոնն էր, իսկ վանքը՝ Վարանդայի տիրակալներ Մելիք-Շահնազարյանների սրբավայրն ու տապանատունը:

Խորհրդային տարիներին Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել էր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձան: 2013 թվականին վանքի տարածքը բարեկարգվել է, վերանորոգվել է եկեղեցին, տապանատունը: 2013 թվականին տարածքում տեղադրվել է նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի քաջորդիներին նվիրված հուշարձանը:

2020 թվականի հոկտեմբերի 27-ին գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցու և տապանատան տարածքը։2021-2022 թվականներին ադրբեջանցիների կողմից նկարահանված որոշ տեսանյութերից հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը վնասել է հուշարձանը, գրություններով պատել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանը: Ընդ որում դա արվել է 2021-2022 թվականների միջակայքում, քանի որ 2020 և որոշ չափով 2021 թվականներին նկարահանված տեսանյութերում կոթողի վրա դեռ գրություններ չկան: Այս ամենն արվել է գյուղում և նրա շրջակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականների կողմից։ Տեսանյութերում խոսող, մեկնաբություններ թողող անձինք ևս ադրբեջանցի զինվորականներ են:

2020-2022 թվականներին ներբեռնված տեսանյութերից երևում է, որ կանգուն է նաև 2013 թվականին Արցախյան առաջին պատերազմում զոհված Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Տեսանյութերում թեև հուշարձանը մոտիկից նկարահանված չէ, սակայն տարածքի տեսարանները ցուցադրող հատվածներում այն երևում է։ Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը տեսանելի էր նաև 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեղադրված տեսանյութում: Ստույգ ասել, թե երբ է նկարահանվել տեսանյութը, բարդ է, սակայն այն համացանցում հայտնվել է 2023 թվականի ապրիլին: Տեսանյութում հատկապես ուշադրություն է գրավում օգտատերերից մեկի մեկնաբանություն-հարցադրումը, թե ինչու դեռևս չեն քանդել խաչի արձանը: Ցավոք, համացանցում չկան ավելի նոր տեսանյութերը կամ լուսանկարներ, որտեղ երևա հուշարձանը: Հարկ ենք համարում նշել, որ առհասարակ նման բնույթի շատ տեսանյութեր հրապարակվում է Qarabağ Azərbaycandır յութուբյան օգտարոջ կողմից, որի տեսանյութերի զգալի մասը ներկայացնում են ադրբեջանցի զինվորականների վայրագություններն Արցախի օկուպացված շրջաններում:

Տեսանյութից երևում է, որ Ալիևը քայլում է վանքի տարածքում, սակայն տեսանյութն այնպես է նկարահանվել, որ երևում է միայն հրվանդանի հատվածը: Տարածքը դիտելու համար վերջինս կանգնում է համեմատաբար լայն մի հարթակում: Տեսանյութից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Ադրբեջանական կողմի արված պաշտոնական նկարահանումները այնպես են արված, որ չեն երևում անգամ Կուսանաց վանքի շինությունները: Շեշտը դրված է Ադրբեջանի նախագահի քայլելու և տեսարանը դիտելու կադրերին: Հաշվի առնելով պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը և վերջին տարիների քաղաքականությունը, ըստ որի նման հուշարձանները համարվում են Ադրբեջանի համար «օկուպացիայի» խորհրդանիշ, հավանական է թվում, որ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ հուշարձանը պարզապես ոչնչացրել են: Դժվար թե Ադրբեջանի նախագահը կանգներ, քայլեր կամ ինչ-որ բան աներ նման տեսակի հուշարձանի մոտ: Մյուս կողմից էլ, եթե այն պետք լիներ պահպանվեր քարոզչական նպատակով, ապա վստահաբար Ալիևը, ով շատ է սիրում ցուցադրական ելույթներ ունենալ, անպայման այն կօգտագործեր իր խոսույթում:

Հաշվի առնելով այս փաստերը, կարող ենք ենթադրել, որ 2023 թվականին, միգուցե ավելի վաղ հուշարձանը ոչնչացվել է: Նման դեպքերը 2020 թվականից հետո բավականին շատ են, ադրբեջանական կողմն անգամ չի էլ թաքցնում դա: Ասվածի լավագույն ապացույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, ռուսական Կոմերսանտ լրատվականում լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հրապարակած ընդարձակ հոդվածն էր օկուպացված Թալիշ և Մատաղիս բնակավայրերից, որտեղ ադրբեջանցիները ուղիղ խոստովանում են, թե ինչ ճակատագիր է սպասվելու բոլոր հուշարձաններին:

Այս բնույթի հուշարձանները Արցախի հայության ինքնապաշտպանության, սեփական հայրենիքում ապրելու համար մղված պայքարի խորհրդանիշ են, ուստի պաշտոնական Ադրբեջանի տեսանկյունից այդ հուշարձանները չպետք է լինեն: Ավերումների, պղծումների փաստերը բացվում են աստիճանաբար, հաճախ պատահական արված տեսանյութերից և լուսանկարներից։

Մեր արձագանքը

Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումն Արցախի գրավյալ շրջաններում: Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված