Հայաստանում հայտնաբերվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող կիպրոսցին
ԻրավունքՍեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան-Լառնակա չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է բերվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1978 թ. ծնված Էմիլ Ա.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Կեմերովո քաղաքի ՆԳԲ կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետի (Խոշոր չափերի հարկեր, տուրքեր և ապահովագրություն չմուծելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էմիլ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: