77-ամյա երգչուհի Շերը նշել է հավերժ երիտասարդության գաղտնիքները
Ժամանց77-ամյա ամերիկացի երգչուհի Շերն իր երկար մազերն ու գենետիկան անվանել է երիտասարդ ու ծաղկուն արտաքինի գլխավոր գաղտնիքը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
«Good Morning Britain» առավոտյան շոուի եթերում «Bang-Bang» և «Believe» հիթերի կատարողը խոստովանել է, որ դժվարանում է հավատալ, որ ինքը շուտով կդառնա 80 տարեկան։ Նա հավերժ երիտասարդության բանալի է համարում երկար մազերի պահպանումը: Շերի խոսքով՝ ինքը «երբեք կարճ չէր կտրի իր մազերը և չէր դադարի ջինսեր կրել»։
Երգչուհին պատմել է նաեւ, որ լավ գենետիկայի շնորհիվ կարողանում է չծերանալ, ինչին պարտական է ծնողներին։ Բացի այդ, նա փորձում է ընդհանրապես չմտածել տարիքի մասին։
«Չգիտեմ՝ երիտասարդացնում է քեզ, որ ծեր չես զգում։ Վստահ չեմ»,– նշել է նա։
Շերը հավելել է, որ ընդհանրապես երբեք չի վախեցել տարիքից։ Նրա խոսքով՝ ինքը պարզապես երբեք չի զգացել իր ապրած տարիների բեռը և դեռ շարունակում է իրեն երիտասարդ համարել։