Շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ կարգավորմանը. Գերմանիայի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ և ներկայացրել Բեռլինի դիրքորոշումը Ացախի իրադրության վերաբերյալ:
Այդ մասին ասվում է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ․
«Գերմանիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մատակարարումների հետ կապված իրավիճակով։ Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժն ու առևտուրը Լաչինի միջանցքով: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հասանելիությանն ու տևական խաղաղ կարգավորմանը»,-ասել է պետնախարարը հանդիպման ընթացքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ