Վենետիկում Քանյե Ուեսթին և նրա կնոջը ցմահ արգելել են նավակներ վարձել
ԱյլՆավակների վարձույթով զբաղվող վենետիկյան ընկերությունն արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին և ավստրալացի դիզայներ Բիանկա Սենսորիին օգտվել իրենց ծառայություններից։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Վենետիկում զույգին բռնացրել էին ինտիմ պահին։ Համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում ռեփերը նստած էր նավակի հետևի նստատեղին, իսկ Սենսորին գլուխը դրել էր նրա ոտքերին։
«Նավակում գտնվող վարորդը պետք է հետևեր երթևեկությանը և չէր տեսել այդ անպարկեշտությունները: Տեսնելու դեպքում՝ նա անմիջապես նրանց կիջեցներ և կզեկուցեր օրինախախտների մասին իշխանություններին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։