Երևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացում ԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներ Իրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Ալեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անում Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուին ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը 

«Ժողովուրդ». Խայտառակ իրավիճակ. վիզա ստանալու հերթեր են գոյացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր հոդված՝ վիզա ստանալու հերթերի առաջացրած անհարմարությունների մասին: Մասնավորապես, շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի եւ արժանապատվությունը նսեմացնող երեւույթների: Թե ինչեր են կատարվում վիզա կենտրոնների այս անսկիզբ ու անվերջ հերթերի հետեւում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել է, սակայն ինչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, դեռ բացահայտված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս «անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման, մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ մեզ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին,որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդգործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում:

Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018,2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։

Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդրո առարկա թեման եւ իր իրավասությունների շրջանակներում շարունակելու է հետեւողական լինել՝ վիզաների տրամադրման գործընթացների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում»։

Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է՝ դեսպանատների առջեւ ամբոխի նմանվող հերթերի, դրանց վերահսկողության ու կարգավորման հարցում ՀՀ ԱԳՆ-ն, մեծ հաշվով, իրավասություն չունի. միջազգային օրենսդրությունն է գործում: Հետաքրքիր է՝ ինչու այդ դեպքում Հայաստանում էլ չի գործում ՀՀ օրենսդրությունը նույն ուժգնությամբ եվրոպացիների նկատմամբ՝ բալանսավորելու իրավիճակը:

Ակնհայտ է, որ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացին բազմակի անգամ նվաստանում է օտարերկրյա դեսպանություններում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող է լուծել այդ նվաստացման հարցը: Սա ազգային արժանապատվության հարց է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբՀայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ ԱնդրեասյանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԿեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին
Ամենադիտված