Հաջիևը BBC-ին մեղադրել է «կողմնակալության», ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին՝ «ՀՀ կառավարությունից գումար ստանալու» մեջ
ԼուսանկարներԱլիևի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին մեղադրել է իբրև թե «ՀՀ կառավարության պատվերով ապատեղեկատվության տարածման մեջ»։
«Դրամական խոսակցությունների շարքից! Ըստ երևույթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեդարձի նախօրեին ՀՀ կառավարության և Հայաստանի պատվերով սկսվեց ապատեղեկատվության և շահարկման նոր դրամատիկ արշավ։
Համենայն դեպս, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը չի ժխտում, որ քարոզչական արշավի համար վարձատրվում է Հայաստանի կառավարության կողմից»,-X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Հաջիևը։
Նա հայտարարել է, որ BBC-ն, իբրև թե, «զբաղվում է միակողմանի և կողմնակալ քարոզչությամբ»։
«Մտահոգիչ է այն, որ BBC-ն իր կանոնադրության մեջ հայտարարել է, որ «հանձնառու է հասնել պատշաճ անաչառության: Նա զբաղվում է միակողմանի և կողմնակալ մանիպուլյացիաներով և ստի քարոզչությամբ։ BBC-ն պետք է ծառայի՝ որպես հարթակ բոլոր ձայների համար, հատկապես զգայուն թեմաներով»,-հայտարարել է Հաջիևը:
Ինչպես հայտնի է, օրերս BBC-ի եթերում Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը ներկայացրեցին շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանը բողոք ներկայացրեց BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման ընթացքում իբրև թե «կողմնակալ» աշխատանքից։
BBC-ի՝ Սերժ Թանկյանի ու Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ հաղորդման տեսագրությունը՝ այստեղ։