Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ
ՀասարակությունԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում առկա է շուրջ 4 000 թափուր աշխատատեղ:
Հղումը՝ այստեղ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։
Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով: https://bit.ly/3QDtn9W