Որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել․ Ալեն Սիմոնյան
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր՝ քարոզարշավի ժամանակ, իր վրա ոչ ոք ջուր չի շփել։
«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ,
Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»,- գրել է նա:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը