Վանդալիզմ Երևանում. կոտրել են ԵԿՄ-ի աշխատակազմի ղեկավարի եղբոր գերեզմանաքարը
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով Երևանում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել: Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Ռաֆայել Ֆարմանյանը և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից միչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Հաղթանակ գերեզմանատան տարածքում գտնվող իր եղբոր գերեզմանաքարը:
Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ Ռ. Ֆարմանյանը ոստիկաններին ու քննչներին հայտնել է, որ ինքը Երկրապահ կամավորական միության աշխատակազմի ղեկավարն է և նրան պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս: