ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
ՀասարակությունՍեպտեմբերի 19-ին, ժամը 04.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1992 թ. ծնված Դենիս Պ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ ՆԳՆ Ադլերի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի Ա կետի (Առանց տիրանալու նպատակի տրանսպորտային միջոց առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: