Սնուփ Դոգի համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է. «Հրապարակ»
Հասարակություն
Հրապարակը գրում է
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է, «Հրազդան» ստադիոնում էլ շարունակվում են համերգի պատրաստությունները։ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, փաստորեն, ՀՀ իշխանությունների համար եղած- չեղածի հաշիվ են, և վերջիններս չեն պատրաստվում չեղարկել համերգը։
Ավելին՝ տոմսերի վաճառքով զբաղվող կայքում մինչ այս պահը շարունակվում է մնալ հետևյալ ցինիկ գրառումը․ «Սեպտեմբերի 23-ին Snoop Dogg-ի համերգի ավարտից անմիջապես հետո նրա հետ միասին ուղևորվում ենք Jellyfish՝ afterparty-ի,որտեղ կնվագի հենց Snoop-ը Afterparty-ին գոյացած շահույթը կուղղվի Արցախ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս համերգի մասին, ասել էր, որ համերգը նրա համար է, որ աշխարհն իմանա, որ Հայաստանը չի կոտրվել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը