Ֆրանսիան շարունակելու է հետևել Արցախում տիրող իրավիճակին․ Կոլոննա
Արտաքին ՔաղաքականՓարիզը շարունակելու է հետևել ԼՂ ում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելու համար որպես պատրվակ օգտագործելու փորձերին, այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակելու է հետևել Արցախում տիրող իրավիճակին և շարունակում է հանդես գալ բանակցությունների միջոցով հարցերի լուծման, հայ բնակչության իրավունքների երաշխավորման օգտին: