Արցախում բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար, մարդկանց ճակատագրերն անհայտ են
ՀասարակությունԱրցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։
Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։
Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»,- նշել է նա։